Դի Կապրիոյի հետ տիեզերական ճանապարհորդությունը վաճառվեց 1.5 մլն. դոլարով


19:01 , 25 մայիս, 2013

Դի Կապրիոյի  հետ տիեզերական ճանապարհորդությունը վաճառվեց 1.5 մլն. դոլարով Կաննի կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցած բարեգործական աճուրդում 1,5 մլն ԱՄՆ դոլարով վաճառվել է տիեզերական ճանապարհորդություն՝ Լեոնարդո դի Կապրիոյի հետ միասին։ Ինչպես հաղորդում է thr.ru-ն, բարեգործական աճուրդը կազմակերպել է կինոպրոդյուսեր Հարվի Վայնշթայնը։ Ակցիայից գոյացած ողջ հասույթը կփոխանցվի ՁԻԱՀ-ի դեմ պայքարով զբաղվող կազմակերպություններին։ «Virgin Galactic» տիեզերագնացով անմոռանալի ուղեւորության հնարավորություն է ընձեռվել նաև մեկ այլ երջանիկի՝ 2,3 մլն ԱՄՆ դոլարով։ Գոյացված հասույթը կուղղվի «amfAR» կազմակերպությանը, որը զբաղվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարով։ Բարեգործական աճուրդը 25 մլն դոլար է բերել նրան։