Բոյկոտեք քանի դեռ Հայրապետյան Ռուբենը ներողություն չի խնդրել իր խոսքերի համար


19:44 , 12 ապրիլ, 2012

Խորհուրդ ՀԱԿ-ին ու Ժառանգությանը, ու բոլոր այն ուժերին, որ հարգում են կանանց:
Խորհուրդս ընտրություններին չի ուղղված, այլ ապագա ԱԺ աշխատանքներին: Եթե սկզբունքային եք ու քաղաքական մշակույթում ինչ-որ բան ցանկանում եք փոխել, ապա ԱԺ նիստերին, հարց ու պատասխանի ժամանակ պնդեք, որ կին նախարարները ելույթ չունենան ու չպատասխանեն հարցերին: Բանավեճերի ժամանակ մի ընդունենք ՀՀԿ-ից ցանկացած կին պատգամավորի ելույթը՝ քանի դեռ Հայրապետյան Ռուբենը ներողություն չի խնդրել իր խոսքերի համար, իսկ ՀՀԿ-ն էլ չի քննադատել կնոջը նման վերաբերմունք ցուցաբերելը: