Տղամարդ կինը...


08:47 , 23 մայիս, 2013

Երբ մի քանի ժամ առաջ դանակներով եւ մաչետեներով զինված հանցագործները Լոնդոնի փողոցում սպանեցին բրիտանացի զինվորին եւ սկսեցին բացատրել ներկաներին, որ արել են դա վրեժ լուծելով սպանված մահմեդականների համար, մի կին դիմակայեց արյունոտ ձեռքերով եւ դանակով զինված հանցագործին՝ շպրտելով նրա երեսին՝ «Դուք մենակ եք շատերիս դեմ եւ պարտվելու եք»... Համաձայնեք՝ ոչ բոլորը կհամարձակվեին նման բան ասել՝ նայելով զինված հանցագործի աչքերին...