Օրենքի նախագիծ է մշակվում, որով հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 60 տոկոսով՝ կազմելով 25.500 դրամ


16:39 , 12 սեպտեմբեր, 2018

Հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը բարձրանում է 60 տոկոսով՝ կազմելով 25.500 դրամ, որը գերազանցում է պարենային աղքատության շեմը: 

Հայաստանում այլևս ծայրահեղ աղքատ թոշակառու չի լինելու: Կառավարությունն անում է առավելագույնը՝ ապահովելու համար թոշակառուների արժանապատիվ և բարեկեցիկ ծերությունը:

Ի դեպ, նախորդ իշխանությունների կողմից թոշակի բարձրացման որոշումներին կարող եք ծանոթանալ Հայաստանի ազգային արխիվում: