Ռուսաստանը լրիվ ձեռքից գնում է


16:09 , 22 մայիս, 2013

«Ստատուս քվոն նշանակում է ոչ միայն ադրբեջանական տարածքների վերադարձի հարցի լուծված չլինելը, այլեւ` Հայաստանի տնտեսական շրջափակումը, այդ պատճառով այստեղ պետք չէ որեւէ մեկին համոզել այդ ստասուսի անընդունելիության հարցում» - Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով: 
Այսի՞նքն: Ի՞նչ ա նշանակում «ադրբեջանական տարածքների վերադարձի հարցի լուծված չլինել»: Ընդամենը մի բան ա սա նշանակում, այն է` Ռուսաստանը ընդունում ա Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: 
Շարունակեք մտնել Ռուսաստանի «համապատասխան տեղը», և որոշ ժամանակ անց Ռուսաստանը ոչ միայն կասի, որ «ադրբեջանական տարածքների» վերադարձի հարց կա, այլև կպահանջի, որպեսզի «այդ տարածքները» հանձնվեն Ադրբեջանին: