Հայաստանը «ունևորների» երկիր է, իսկ «չունևորները» կարող են ճամպրուկները հավաքել


13:35 , 22 մայիս, 2013

Հայաստանը լուրջ համակարգային փոփոխությունների կարիք ունի, դա ակնհայտ է մեր երկրում բնակվող յուրաքանչյուր մարդու համար։ Հայաստանը նմանվում է մի սոցիալական ճահճի, որում հայտնվել ենք յուրաքանչյուրս, և ժամանակին ընդառաջ ավելի ենք խորասուզվում այդ ճահճի մեջ։ 
Գազի, կաթնամթերքի թանկացումներին հաջորդում է ուսման վարձերի թանկացումը, իսկ թանկացումների առումով անակնկալները դեռ շարունակվելու են: Երբեմնի կիսասոված ժողովուրդն արդեն սոված է: Հայաստանում գյուղատնտեսությունը գրեթե վերացել է, գյուղացիները, հիասթափությունից և հուսալքությունից դրդված, ճամպրուկներն են կապում, որպեսզի անվերադարձ լքեն երկիրը, երիտասարդության մի ստվար զանգվածի, ովքեր պատրաստվում էին բուհ ընդունվել, հետաքրքրում է, թե ինչպես պիտի իրենց ծնողները վճարեն իրենց ուսման վարձը: Հայաստանը իր իսկ կառավարության վարած կործանարար քաղաքականության արդյունքում վերածվել է «ՈՒՆԵՎՈՐ» -ների երկրի, իսկ «ՉՈՒՆԵՎՈՐ»-ները կարող են ճամպրուկները պատրաստել: 
«Բարի ցանկությունների ծրագիրը» միշտ չէ, որ բարիք է բերում, տվյալ պահին դա ակնհայտ է:
Հ.Գ. Սա ամենևին այն դեպքը չէ, երբ քննադատում են լավ աշխատանքիդ համար, սա հենց այն դեպքերից է, երբ քննադատում են չարածներիդ համար: