Երկիրը փրկելու միակ ձևը Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի ունեցած ռեսուրսների միացումն է


13:22 , 22 մայիս, 2013

Գաղտնիք չէ, որ Հայաստանի պետական  (ուժային) ամբողջ ռեսուրսը գտնվում է Սերժ Սարգսյանի ձեռքում, ֆինանսական գրեթե ամբողջ ռեսուրսը գտնվում է ԲՀԿ-ի մոտ, իսկ Հայաստանի ինտելեկտուալ ռեսուրսը մեծամասամբ գտնվում է Տեր-Պետրոսյանի ղեկավարած կուսակցությունում, իսկ սփյուռքի ներուժի մեծ մասն էլ համախմբված է ՀՅԴ-ի կողքին: Պետության նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ է, որ այս բոլոր ռեսուրսները համատեղ աշխատեն կամ կենսական նշանակության հարցերի շուրջ լինեն միասնական, սակայն ինչպես գիտենք, արդեն բավական ժամանակ երկրի ինտելեկտուալ ներուժը դուրս է մղված երկրում տեղի ունեցող գործընթացներից, դրա համար էլ ականատես ենք լինում պետության իրար հաջորդող պարտություններին` և՛ արտաքին, և՛ ներքին, և՛ երկրի տնտեսական ու բարոյահոգեբանական բնագավառում: Այստեղից հետևություն, որ երկիրը փրկելու միակ միջոը այս ռեսուրսների միավորումն է, այլապես երկիրը դատապարտված է բզկտման...