Աննոտա երգս


13:57 , 12 ապրիլ, 2012


Նայում եմ Քեզ ու հիանում,
Դու միակն ես աշխարհում,
Քեզանով ամեն րոպե
Ես խենթանում եմ նորեն…
Քո ամեն ժպիտն իմ երգի
Նոր բառերն են դառնում
Ու թեկուզ այսպես էլ
Անմեղեդի տողերն այդ
Կմնան սեղանիս դրված,
Բայց շարունակում եմ`
Գրում եմ բառերն այս
Ու կարոտը սրտիս
Հանձնում թղթին սպիտակ,
Իսկ նոտաները թողնում Քեզ: