ՀՀ ֆինանսների նախարարությունը նման գրություն գերատեսչություններին չի ուղարկել


13:12 , 21 մայիս, 2013

Ի պատասխան այսօր տարածված լուրերի, թե ֆինանսների նորանշանակ նախարարը կարգադրել է կրճատել թերթերին բաժանորդագրվելը՝ իբր միջոցների տնտեսման համար, Ֆիննախը պաշտոնական հաղորդագրություն է տարածել․ 

«Այսօր մամուլում տարածված տեղեկատվությունը, թե ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը պաշտոնական գրություն է ուղարկել գերատեսչություններին՝ պահանջելով կրճատել մամուլի բաժանորդագրությունը, որևէ առնչություն չունի իրականության հետ: Պաշտոնապես հայտնում ենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը նման գրություն գերատեսչություններին չի ուղարկել:
ՀՀ ֆինանսների նախարարություն»