Շատ ամոթալի դեպք է գրանցվել Ջրվեժում


12:15 , 21 մայիս, 2013

Ըստ իս՝ շատ ամոթալի դեպք է գրանցվել Ջրվեժի դպրոցներից մեկում․ երկու առաջին դասարանցի երեխաների կռիվը վեր է ածվել նրանց մայրիկների միջև ծեծկռտուքի․․․ Փոխանակ իրենց երեխաներին սաստեին, բաժանեին և տներով տանեին, աշակերտների մայրերը հարձակվել են իրար վրա, տապալել են միմյանց ասֆալտին, քաշել են միմյանց մազերն ու ճանկռոտել են միմյանց:
Ընդ որում, ինչն է հատկապես անհանգստացնում. առաջին՝ 20-ական թվականներից ի վեր մոռացված մի երևույթի ենք ականատես լինում՝ ծանոթանալով մանրամասներին՝ դասային բաժանվածության և դասերի ներկայացուցիչների փոխադարձ ատելության:
Այսպես, ծեծկռտուքին մասնակից կանանցից մեկը հայտարարել է, որ մյուսը հարուստ է, և հիմա ողջ պատմությունը կջարդվի իր՝ աղքատի վրա: Ի դեպ, դպրոցի տնօրենն էլ փաստում է, որ ծեծկռտուքը եղել է դպրոցից դուրս և ոչ թե երեխաներն են սկսել այն, այլ հենց կանայք, երբ նրանցից մեկին թվացել է, թե մյուսը իրեն ծաղրում է․․․