««Արմնյուզի» վաճառքի մասին տեղեկությունները կեղծ են». Հրաչյա Քեշիշյան


19:17 , 21 օգոստոս, 2018

Լրագրող գործընկերներիցս բազմաթիվ զանգեր եմ ստացել «Արմնյուզ»-ի վաճառքի շուրջ մամուլի ու սոցցանցի հրապարակումների վերաբերյալ: 

Սիրելի՛ գործընկերներ, պաշտոնապես հայտնում եմ, որ հեռուստաընկերության վաճառքի մասին տեղեկությունները կեղծ են: Այժմ մեր թիմը նախապատրաստվում է նոր եթերաշրջանի մեկնարկին։ Մեկնարկի օրը` սեպտեմբերի 2: 
Հետաքրքիր նախագծեր են լինելու, կհանդիպենք եթերում:)