«Ընդդիմադիր» ուժերն այնքա՜ն լավն են, որ քննադատելու տեղ չունեն


13:06 , 20 մայիս, 2013

Իրենց ընդդիմադիր համարող որոշ կուսակցությունների ներկայացուցիչներ գտնում են, որ իրենց սիրելի «ընդդիմադիր» քաղաքական ուժերը պետք է արտոնյալ և անձեռնմխելի լինեն, և հանկարծ չփորձի մեկը քննադատել… Ո՞վ ձեզ խաբեց, հարգելիներս։ Ախր խոսքի ազատությունից եք խոսում, երբ որ ձեզ պետք է, դե ուրեմն բարի եղեք հանդուրժել նաև ձեր հասցեին ուղղված քննադատությունները, ոչ թե մոլեռանդ ֆանատիկոսի նման հարձակվել։ Հիշեք, ցանկացած հարցում ֆանատիզմը չարիք է ծնում, ֆանատիզմն արդեն տեղով իսկ չարիք է։
Թե՞ միգուցե գտնում եք, որ «ընդդիմադիր» ուժերն այնքա՜ն լավն են, որ քննադատելու տեղ չունեն։ Դե լավ էլի, մի ծիծաղեցրեք։
Մի պահ պատկերացնում եմ, որ իշխանության գլուխ լինեին այսօրվա որոշ «ընդդիմադիր» ուժեր. պարզապես կգնդակահարեին իրենց քննադատողներին, և մենք ուղղակի երանի կտայինք 1937 թվականին։
Թող ոչ ոք իրեն անձեռնմխելի չհամարի, ո՛չ աշխարհիկ, ո՛չ «հոգևոր», ո՛չ իշխանական, ո՛չ էլ «ընդդիմադիր» որևէ ուժ, կառույց կամ գործիչ, բոլորն էլ ենթակա են քննադատության։