ՀՀԿ դրոշակնրը մարդկանց վրա փակցնելով` ավելի շատ ուշադրություն կգրավեք


10:07 , 12 ապրիլ, 2012

Մեքենաների երկու կողմից ՀՀԿ դրոշակներ կախելու մտահաղացումը ծնած PR-ի տիտաններին ուզում եմ մի գաղափար տալ (անվճար): Ձեր մտքով չի անցել, որ այդ դրոշակները կարելի էր փակցնել անցորդների վրա՞ Ըստ որում ամենաանսպասելի տեղերում: Պատկերացնում եք ինչպիսի ուշադրություն կգրավեն՞ Ճիշտ է, որոշ առավել անսպասելի մարմնամասերում փակցնելը կարող է խոչընդոտել քայլվածքին, բայց ընտրական շահը զոհողություններ է պահանջում