Կյանքումս վերջին անդրադարձը Դորիանսին


23:00 , 18 մայիս, 2013

կյանքումս վերջին անդրադարձը Դորիանսին ու այս տարի` Եվրատեսիլին
Երբ այնցյալ տարի այս ժամանակ ես արդեն գիտեի,որ այս տարի Դորիանսն է գնալու Եվրատեսիլ, ուխտ էի արել ու ինքս ինձ խոստացել էի,որ այս օրը 24 ժամ անցկացնելու եմ եկեղեցում` աղոթքով.....
կյանքն այնպիսի շրջադարձ բերեց,որ այսօր ես, բնականաբար, դրժեցի խոստումս ու բազմոցին հանգիստ մեկնված, առանց առանձնապես հուզմունքի` սպասում եմ շոուի սկսվելուն.... հուսով եմ Աստված կների իմ ուխտի դրժումը և միևնույն է նախորդ տարիների կուտակված հույզերս ու երազանքներս այնուամենայնիվ կուղղի նրանց կողմ... թող դա լինի իմ վերջին մաղթանքն ու բարի կամքը նրանց... ու վերջ....
Բոլորիս հաջողություն եմ մաղթում...սրտանց....