Զինվորները հարձակվել են «Կենտրոն TV»-ի օպերատորի վրա և կոտրել տեսախցիկը


15:06 , 18 մայիս, 2013

Չգիտեմ` ուժային որ գերատեսչության ստորաբաժանումներն են փակել Սևանի ճանապարհը, բայց նրանց զինվորները հարձակվել են «Կենտրոն tv»-ի օպերատորի վրա, ընդ որոմ առանց զգուշացման, խլել են տեսախցիկը, ջարդել են այն և գողացել են չիպը: Մեր նկարահանող խմբի տպավորությամբ ուժայինները հստակ ցուցում են ունեցել ոչ մի գնով նկարահանում թույլ չտալ: Սա քրեորեն պատժելի հանցագործություն է, և խնդրում եմ իրավապահներին և մարդու իրավունքների պաշտպանին գրածս ընդունել որպես հաղորդագրություն հանցագործության մասին: