Ադրբեջանի իշխանությունները երբեք չեն թաքցնում, որ աչք ունեն ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի որոշակի տարածքների վրա


14:21 , 1 օգոստոս, 2018
Ադրբեջանի իշխանությունները երբեք չեն թաքցնում, որ աչք ունեն ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի որոշակի տարածքների վրա։ Ավելին նրանք բացահայտ ասում են, որ պատրաստ են իրենց նպատակին հասնել բացառապես ռազմական ճանապարհով։ Ու էսքանից հետո մտածել, թե ազատագրված տարածք հանձնելով Արցախի հիմնախնդիրը կլուծվի՝ առնվազն մանկամտություն է։ Որքան գիտեմ Ադրբեջանը էսքան ժամանակ ոչ մի փոխզիջման մասին ոչ միայն չի խոսել, այլեւ չի էլ ակնարկել։ Հիմա չեմ հասկանում պարտադի՞ր է՝ ամեն անգամ քնից արթնանալ ու տարածք հանձնելը դրոշակ սարքած ավել պակաս խոսալ։