5000 դրամով ծախվածին բացատրիր, որ մարմնավաճառը եռակի շատ է վաստակում


09:56 , 18 մայիս, 2013

Անհասկանալի ա տարբեր շերտերի կողմից անընդհատ կրկնվող էն միտքը, թե անցյալում ընդդիմադիր քաղաքական ուժերի սխալների գլխավոր պատճառը անկազմակերպվածությունն էր: Եթե դրա բացատրությունը չի տրվում, ու այո` չի տրվում, ապա ես դա ընկալում եմ որպես դեմագոգիա: Վերջիվերջո` ի՞նչ ա նշանակում անկազմակերպվածություն: Ի՞նչ գործողություններ պիտի կազմակերպվեին, որ չեն կազմակերպվել: Հեղափոխություն` ջարդուփշուր իրականացնելու պիտի պատրաստվեի՞ն, մտավոր` տակտիկական քայլե՞րն էին սխալ, թե՞ ժողովրդին ուղղված համախմբվելու կոչերն էին անհիմն: Մի՞թե կարծում եք, որ ներկա ռեժիմին մտավոր` տակտիկական քայլերով կարելի ա հաղթել :Ճ Տարիներով մարդկանց ասա, որ 5.000, 10.000 դրամով չծախվեն, որ մարմնավաճառները 1 ժամվա համար եռակի, քառակի անգամ ավելի շատ փող են վերցնում, միևնույնն ա, մարդկանց մի զգալի մասը ծախվում ա: Էլ ո՞նց բացատրես էդ մարդկանց: 

Կամ պիտի դու խաղաս դիմացինիդ կանոններով, կամ պիտի դիմացինիդ ստիպես խաղալ քո կանոններով: Երբ որ կանոնների հարցը կհստակեցվի, այ էդ ժամանակ էլ կազմակերպվելու հարցը կարող ա և տեղին լինի: