Ադրբեջանցիները հետևողականորեն ու շատ դեմոնստրատիվ Երևանն անվանում են Էրիվան կամ Ըրիվան, Ստեփանակերտը՝ Խանքենդի, Սևանը՝ Գյոքչայ և այսպես շարունակ, իսկ մենք Գանձակն անվանում ենք Գյանջա։
Թվում է, թե մանր հարցեր են, բայց պատերազմներում, այդ թվում՝ և տեղեկատվական պատերազմում մանր հարցեր չկան: Այս առումով ցանկացած ձևակերպում իր նպատակն ու նշանակությունն ունի: Իսկ որ Ադրբեջանը նաև ձգտում է Հայաստանին «կապիտուլյացիայի ենթարկել» տեղեկատվական պատերազմով, ավելի քան ակնհայտ է: