Մեր ապագա սերնդի մեջ կան նման մարդիկ, ովքեր ոչ մեծ, ոչ փոքր, որ կենդանի ոչ ննջած չեն հարգում


14:33 , 3 հուլիս, 2018
Պետք չէէդ տղին դիտարկել որպես ՔՊ անդամ:
Վստահ եմ, որ իր կուսակցությունը գնահատական կտա և դա էլ չեմ կարևորում:
Կարևորը որ մեր մեջ , մեր ապագայի սերնդի մեջ կան նման մարդիկ, ովքեր ոչ մեծ, ոչ փոքր, որ կենդանի ոչ ննջած չեն հարգում:
Սա մեր հասարակության ամոթն է ու հղում անել որևէ խմբի , կուսակցության՝ նշանակում է աչք փակել նման ողորմելիների իրական արժեհամակարգի վրա և քաղաքականության մեջ կոծկել էս արատավոր երևույթը:
էդ մարդը փոխանակ ասի կներեք՝ մի բան էլ արդարացնում է իր հիմար / իր կողմից բնորոշված/ կատակը:
Դատեք, գնդակահարեք ում ուզում եք բայց ազգային մտածողության մեջ ննջածը ննջած է ու երգչուհին բոլորի համար նախ ու առաջ երգչուհի: