Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է ընդդեմ գազի գնի թանկացման


11:44 , 16 մայիս, 2013

Այս պահին Կառավարության շենքի դիմաց մի քանի հարյուր քաղաքացի բողոքում է գազի թանկացման դեմ: Ցուցարարները կրում են պաստառներ հետևյալ գրություններով․ «Ո´չ գազի թանկացմանը», «Արտագաղթելու ենք», «Գների իջեցում ենք պահանջում», «Ազատ-անկախ Հայաստան», «Գազը թանկացնեք՝ հարկերը չենք մուծելու», «Ինչքան ուզենք, էնքան կվճարենք» եւ այլն: 

Իհարկե, սարսափելի ոճիր է ժողովրդի նկատմամբ գազի հերթական թանկացումը, առավել ևս, որ արդեն մի քանի տարի է ժողովրդին գազը մատակարարվում էր անտրամաբանական 120 տոկոսով ավելի թանկ գնով, ինչ ստանում էինք Ռուսաստանից սահմանի վրա:

Այնուամենայնիվ, ցավով պետք է ակնարկեմ, որ մի քանի հարյուր հոգով բողոք անելը ոչինչ էլ չի փոխվի, իսկ այ Բուլղարիայում կառավարությունը հրաժարկան տվեց, երբ կոմունալ վարձերի 50-100 տոկոս թանկացումից հետո մարդիկ տասնյակ հազարներով փողոցներ դուրս եկան․․․