Երևի հիմա «ընդդիմության» մի քանի ձև կա


10:25 , 16 մայիս, 2013

Հիմա կան ընդիմության մի քանի ձևեր?
ԲՀԿ առաջնորդը հստակ ասում է, որ իրենք ընդիմություն չեն և չեն կարող լինել: Առավել հստակ ու սպառիչ պատասխան դժվար է գտնել, սակայն այսօր կարդացի, որ առաջնորդի որոշումներին նոր շեշտադրումներ է ավելացնում ԲՀԿ խմբակցության քարտուղարը: Ըստ այդմ, իրենք չեն ուզում լինել ընդիմություն քանի որ ընդիմությունը սա է, նա է: Քաղաքական կյանքում, որքան գիտեմ լինում է երկու իրարամերժ ուժ` իշխանություն և ընդիմություն: Նորահայտ այլընտրանքը, քիչ թե շատ ընկալելի էր, այն ժամանակ, երբ ԲՀԿ կառավարության մաս չկազմեց: Հիմա էլ չի կազմում: Լավ, ոնց անենք? որ հստակ դառնա` ԲՀԿ. որ կողմից է? Գուցե, կան ընդիմության մի քանի ձևեր? ԲՀԿ քարտուղարի մնացած քաղաքական ուժերին իշխանության հետ գործակցելու մեղադրանքին էլ կարելի է ասել, դուք ի տարբերություն իրենց անգամ չունեք այդ կարողությունը, որ ընդիմություն լինեք, սա մեկ և ապա եթե ունեք փաստեր, որ նրանք գործակցում են ,առավել ազնիվ կլինի, որ դրանք հրապարակեք: Թե չէ առավել լավ գործակցություն քան ԲՀԿ դեպքում է դժվար թե գտնվի: Երբ ընտրությունների ժամանակ առավել արմատական է խոսվում քան մնացածը ապա ընտրությունից հետո կառավարության ներակայացրած լուրջ օրենքների էլ դեմ չի քվեարկվում: