Նաիրա Զոհրաբյանին հիշեցնենք նաև, որ անձնական կարծիքները ԲՀԿ-ում չեն խրախուսվում


10:01 , 16 մայիս, 2013
ՀՀԿ երիտ. թևի ղեկավար

Գագիկ Ծառուկյանի վերջին քաղաքական հայտարարությամբ կարծես թե ամեն ինչ ասված էր, բոլոր հարցերի պատասխանները տրված էին, այն աստիճանի պարզ, որ մեկնաբանելու կարիք էլ չկա։ Մարդը շատ պարզ ասաց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի կարող ընդդիմություն դառնալ: Բայց արի ու տես, որ ԲՀԿ ղեկավարի հայտնի ելույթին փորձում է սեփական մեկնաբանությունը տալ Նաիրա Զոհրաբյանը։ Տիկին Զոհրաբյանը հավանաբար ծանր է տարել, որ Օսկանյան պրոյեկտը չաշխատեց, և ԲՀԿ-ի առջև այլևս փակ են ընդդիմություն տանող ճանապարհները, գոնե կուսակցության ղեկավարը դա չի ցանկանում։ 
Տիկին Զոհրաբյանը փորձում է պահել քաղաքական ինտրիգը, բայց պետք է հիշեցնենք, որ ընտրություններն ավարտվել են, և հիմա ոչ թե հռետորաբանության, ինտրիգների, այլ աշխատելու ժամանակն է։ 

Հ. Գ.- Նաիրա Զոհրաբյանին հիշեցնենք նաև, որ անձնական կարծիքները ԲՀԿ-ում չեն խրախուսվում, ավելին՝ պատժվում են (օրինակ՝ Վարդան Բոստանջյան, Արևիկ Պետրոսյան, Արամ Սաֆարյան, Խաչիկ Գալստյան և այլն)։