Նոր ընդդիմություն ձևավորելու մասին խոսակցություններ են սկսվել


14:28 , 15 մայիս, 2013

Վերջերս նոր ընդդիմություն ձևավորելու մասին խոսակցություններ են սկսվել։ Իհարկե, բուռն քննարկումներ թերևս չկան` հաշվի առնելով հասարակության թմրածությունն ու հիասթափությունները, ինչպես նաև բթացման իներցիան։ ՀԱԿ–ի ընդդիմադիր պայքարի մասին քննարկումները իմ կարծիքով դեռ օբյեկտիվ գնահատական տալու կարիքն ունեն։ Համենայն դեպս Հայաստանում հիմա ոչ այլ ինչ է, քան սպասողական վիճակ, որը երբեք որևէ լավ բանի չի հագեցնում, մանավանդ որ սերմ էլ չենք ցանել, որ սպասենք աշնանը։
Մյուս կողմից էլ բոլոր դժբախտությունների մեղավոր անվանել ժողովրդին, այսինքն՝ մեզ, նշանակում է առհասարակ դադարեցնել քաղաքական քննարկումները Հայաստանում ու սպասել մեր կամքից անկախ մի ինչ–որ բանի՝ Հայաստանի գոյության ավարտին, կատակլիզմի, պատերազմի, Հիսուս Քրիստոսի գալստյանը, ու ապրել օրվա կյանքով ու վերջում էլ փառք տալ Աստծուն ևս մեկ օր անփորձանք անցկացնելու համար։