Կողմ եմ քվեարկելու Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին. Կոստանյան


11:30 , 19 հունիս, 2018

Panorama.am-ը գրում է.

«Ազգային ժողովը պետք է նպաստի, հնարավորություն տա նախաքննության մարմնին Մանվել Գրիգորյանի գործով բացահայտել գործի ողջ էությունը, և տեսնենք, ով է ոտնձգել սրբության սրբոցը մեր ժողովրդի»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրապետական խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը։

Նա վստահություն հայտնեց, որ իրավական տեսակետից, երբ քննություն իրականացվի, ամբողջությամբ կպարզվեն մեղավոր անձինք. «Ես ինքս կողմ եմ քվեարկելու Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ