Ծովաբնակ արարածները երկնքից հատ-հատ ընկել են քաղաքի վրա. ահա թե ինչն էր նման «անձրևի» պատճառը


08:00 , 19 հունիս, 2018

Չինաստանի հարավում այս շաբաթ սարսափելի թայֆուն էր: Ցինդաո քաղաքում աննկարագրելի փոթորիկի հետևանքով երկնքից թափվում էին ութոտնուկներ ու ծովային այլ բնակիչներ: Տարօրինակ երևույթի լուսանկարներն անմիջապես հայտնվեցին համացանցում: Հուժկու փոթորիկը ծովից սրբել-բերել էր այնտեղի բնակիչներին: Նման երևույթ տեղի է ունեցել 2017 թվականին Մեքսիկայում: Տամպիկո քաղաքում ձկնային անձրև էր եկել: Իհարկե, բացի ծովային արարածներով անձրևից՝ թայֆունը հասցրել է նաև ավերածություններ անել: