Գոլովկին-Ալվարես ռևանշ-մենամարտի պրոմոհոլովակը


00:10 , 19 հունիս, 2018

Armsport.am-ը գրում է․

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում WBC, WBA (Super) և IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Գենադի Գոլովկինի և Սաուլ Ալվարեսի միջև ռևանշ-մենամարտը կկայանա սեպտեմբերի 15-ին:

HBO հեռուստաալիքը ներկայացրել է առաջիկա մենամարտի պրոմոհոլովակը:

«12 ռաունդը չբավականացրեց, ռևանշ»,- ասվում է պրոմոհոլովակում:

Նշենք, որ մենամարտը կկայանա Լաս Վեգասի T Mobile արենայում: