Երևանի ոստիկանապետն ազատվել է պաշտոնից


18:40 , 18 հունիս, 2018

Tert.am-ը գրում է.

Երևանի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանն ազատվել է պաշտոնից:

Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հաստատեց տեղեկությունը: 

«ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով Երևանի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանն ազատվել է պաշտոնից և ուղարկվել կադրերի ռեզերվ»,- ասաց Ջանոյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ