Իսլանդիայի բնակչությունը ապշեցուցիչ ցուցանիշ է գրանցել Արգենտինայի դեմ խաղում


17:20 , 18 հունիս, 2018

Armsport.am-ը գրում է.

Իսլանդիայի գրեթե բոլոր բնակիչները դիտել են իրենց հավաքականի խաղը Արգենտինայի ընտրանու դեմ խաղում:

Ինչպես տեղեկացնում է Իսլանդիայի հավաքականի «Թվիթերյան» պաշտոնական էջը, բնակչության 99,6 տոկոսը դիտել է այդ խաղը:

Հանդիպումը ավարտվել է 1:1 հաշվով, իսկ իսլանդացիների դարպասապահ Հանես Հալդորսոնը կարողացել է հետ մղել Լեո Մեսսի իրացրած 11-մետրանոց հարվածը:

Հիշեցնենք, որ Իսլանդիայի բնակչությունը կազմում է 321,875 մարդ: