Յուրի Վարդանյանի նշանակումը լավ առիթ կհանդիսանա Սպորտի և երիտասարդության նախարարությունը Գյումրի տեղափոխելու


16:53 , 14 մայիս, 2013

Կարծում եմ, որ Յուրի Վարդանյանի նշանակումը սպորտի և երիտասարդության նախարար լավ առիթ կհանդիսանա Սպորտի և երիտասարդության նախարարությունը Գյումրի տեղափոխելու, քանի որ Գյումրին հայտնի է իր սպորտային հարուստ ավանդույթներով և մշտապես Հայաստանին տվել է մի շարք աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ տարբեր մարզաձևերում: Նամանավանդ, որ կառավարությունը ցանկություն ունի ապակենտրոնացնել նախարարությունները մայրաքաղաքից: