Դիանա Ֆրենսիս Սփենսերը եղել է պատմության մեջ ամենատարօրինակ արքայադուստրը: Նա չի եղել թագուհու սիրելին:
Եթե աղջիկը հավակնում էր արքայադուստր դառնալ, ուրեմն՝ նա լիովին պետք է համապատասխաներ արքայադստեր պահանջներին և պետք է խիստ հետևեր կանոններին:
Սակայն Դիանան կոտրեց բոլոր կարծրատիպերը: Նա ոչնչի ուշադրություն չէր դարձնում, ապրում էր այնպես, ինչպես իրեն էր հարմար:
Ըստ ավանդույթի՝ թագավորական ընտանիքում հարսնացուի համար հարսանեկան մատանին պատվիրում են, սակայն Դիանան իրեն պահեց հասարակ մարդու նման․ իր հարսանեկան մատանին նա ընտրեց սովորական ամսագրից, ինչը զայրացրեց սկեսրոջը:
Հարսանեկան արարողության ժամանակ հարսնացուն և փեսացուն հատուկ ճառ են պատրաստում: Ի՞նչ եք կարծում, Դիանան դիմե՞լ էր ինչ-որ մեկի օգնությանը։ Իհարկե ոչ:
Բուքինգեմյան պալատում փոքրիկների համար հարյուրավոր դայակներ կան, սակայն արքայադուստր Դիանան իր երեխաներին ոչ մեկի չէր վստահում․ արքայադուստրն ինքն էր զբաղվում երեխաների դաստիարակությամբ:
Չցանկանալով 9 ամսական Ուիլիամին թողնել տանը՝ Դիանան երեխային իր հետ տարավ շրջագայության Ավստրալիա և Նոր Զելանդիա:
Դիանայի համար առաջին հերթին ընտանիքն էր, հետո՝ թագավորական ընտանիքի պարտականությունները: Մինչ ամուսնությունը Դիանան աշխատել է մանկապարտեզում, այդ իսկ պատճառով էլ շատ լավ հարաբերություն ուներ բոլոր երեխաների հետ:
Արքայադուստր Դիանան խախտել է արքայական ընտանիքի բոլոր կանոնները: Նա երեխաներին սովորելու է ուղարկել սովորական դպրոց: Մի անգամ արքայազն Ուիլիամը խոստովանել է, որ սովորական դպրոցում սովորելն օգնել է իրեն, իսկ այդ ամեն ինչը մայրիկի շնորհիվ է:
Արքայադուստր Դիանան շատ ուժեղ կին է եղել. նա օրինակելի է եղել բոլոր կանանց համար: Հանրության առջև նա միշտ հանդես էր գալիս ժպիտով և ինքնավստահությամբ: Սակայն այս ամենի ետևում թաքնված էր սովորական խոցելի աղջնակ, ով ապրում էր ընտանեկան բարդ և ծանր իրավիճակում: