Tert.am-ը գրում է.
Գեներալ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով քննությունը շարունակվում է, և ընթացքում պարզ կդառնա, թե ովքեր ինչ կապ ունեն այս գործի հետ, իսկ Մանվել Գրիգորյանն ազատ չի արձակվի:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:
ԱԱԾ տնօրենը նշեց, որ այն դեպքերում, երբ հարցը վերաբերում է գումարները վատնելուն, տվյալ անձը կարող է վճարել այդ գումարները և ազատվել քրեական պատասխանատվությունից՝ ըստ քրեական օրենսգրքի, սակայն Մանվել Գրիգորյանի հետ կապված այս բացահայտումները չեն դասվում այդ շարքին: «ԱԱԾ–ն իր անելիքն արել է, և մենք միշտ պատրաստ ենք աջակցել քննությանը», – նշեց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։