Կողմ եմ քվեարկելու Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն. Արփինե Հովհաննիսյան


15:10 , 18 հունիս, 2018

Aysor.am-ը գրում է.

Ամբողջությամբ կիսում եմ այն ապրումները, որոնք յուրաքանչյուրն ունեցել է այդ տեսանյութը դիտելիս, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առանձնատանը ԱԱԾ անցկացրած ստուգումներին։

«Անթույլատրելի ու զազրելի է այն ամենն, ինչ ներկայացվեց», - ասաց նա։

Հարցին, թե ինչպե՞ս կքվեարկի Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցին, Հովհաննիսյանը նշեց, որ թեև քվեարկությունը փակ է լինելու, բայց ինքը կարող է հայտնել իր կարծիքը.
«Ես կողմ եմ քվեարկելու անձեռնմխելիությունից զրկելուն։ Կարծում եմ՝  ճիշտ է, որպեսզի հնարավորություն տրվի լրիվ օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն իրականացնելու»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։