Ճապոնիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել. կա առնվազն 3 զոհ, 200-ից ավելի տուժած


09:15 , 18 հունիս, 2018

Tert.am-ը գրում է.

Ճապոնիայի արևմտյան Օսակա պրեֆեկտուրայում տեղի է ունեցել 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 3 մարդ, մինչդեռ տուժածների թիվը գերազանցում է 200-ը:

Ինչպես հաղորդում է rt.com-ը, զոհերի թվում կա երկու տղամարդ, ինչպես նաև իննամյա աղջիկ, որը մնացել է դպրոցի փլուզված պատերի տակ:

Ինչ վերաբերում է տուժածներին, ապա նրանց թիվը 217 է: Աղբյուրը մանրամասնում է, որ ստորգետնյա ուժեղ ցնցումները զգացվել են ոչ միայն Օսակայում, այլ նաև հարևան պրեֆեկտուրաներում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։