3-րդ սեռը ստիպված եղան դարձնել օրինական. պատճառն այս հերոսի պատմությունն է


04:30 , 18 հունիս, 2018
Վերջերս Նիդերլանդների բնակիչը ստացել է ծննդյան վկայական, ուր նրա սեռը նշված է որպես 3-րդ սեռ: Սա պատմության մեջ առաջին դեպքն է: Լիմբուրգի 57-ամյա բնակիչը կարողացել է շահել դատը և չպատկանել ո՛չ իգական, ո՛չ արական սեռին: 1961 թվականին տղամարդու ծնողները նրա վկայականում գրանցել են իրեն որպես արական սեռի ներկայացուցիչ: Սակայն 2001 թվականին նա հորմոնալ թերապիա է սկսել և վերածվել կնոջ: Սակայն նա այնքան էլ չի պատկանում իգական սեռին, այնպես որ, արդարացի է, որ վկայականում նշվի չեզոք ու 3-րդ սեռի պատկանելիություն: Այսպիսի եզրակացության հանգել է դատավորը: Ինչպես նաև դա վերաբերում է այն մարդկանց, որոնք ծնվել են հերմաֆրոդիտ: Այս պատմության հերոսը ևս պատկանում է այդ շարքին: Չնայած որ նախկին վկայականում նշված է, թե նա տղամարդ է, նրա ամբողջ կյանքն անցել է տարակուսանքի ու անորոշության մեջ, քանի որ Լեոնին երբեմն իրեն տղամարդ է զգում, երբեմն՝ կին: