Յուրաքանչյուր գեղեցիկ բան սկսում է անհետաքրքիր ու ձանձրալի դառնալ, երբ բացահայտում է բոլոր գաղտնիքները: Դա վերաբերում է նաև կանացի գեղեցկությանը: Վաղուց ի վեր մարդկանց հայտնի է, որ մարմինը մասամբ կոծկող կանայք ավելի խորհրդավոր ու ցանկալի են թվում, քան նրանք, ովքեր իրենց մատուցում են լրիվ մերկ ու հասանելի կերպով: