Վարձով ապրող նախարարները բյուջեից բնակության վարձի գումար կստանան


21:10 , 15 հունիս, 2018

Panorama.am-ը գրում է.

Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման համաձայն, իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված կառավարության անդամին տվյալ վայրում բնակարանի վարձին  համարժեք փոխհատուցում կտրամադրվի:

Նշենք, որ որոշման նախագիծը ներառված էր չզեկուցվող հարցերի մեջ:

Նախագծի հիմնավորման համաձայն, մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված կառավարության անդամին տվյալ վայրում բնակարանի վարձին  համարժեք փոխհատուցումը տրամադրվում է այն դեպքերում , երբ կառավարության անդամի նստավայրը իր մշտական բնակության վայրը չէ և նա տվյալ վայրում չունի սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի անշարժ գույք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ