Ի՞նչ սնունդ օգտագործել ալկոհոլային խմիչքների հետ. խորհուրդ են տալիս փորձագետները


18:20 , 16 հունիս, 2018

Եթե ալկոհոլային խմիչքների հետ սխալ ուտեստներ օգտագործենք, դա կարող է բերել օրգանիզմում վտանգավոր խանգարումների։ Փորձագետները պատմել են, թե խմելու պահին ինչպիսին պետք է լինի սնունդը։ Այս մասին գրում է Healthy Style կայքը։

«Եթե որոշել եք խմել, ապա անպայման պետք է այնպիսի սնունդ ունենաք ձեռքի տակ, որը ալկոհոլը հանում է օրգանիզմից»,– ասում են փորձագետները։ Նրանց խոսքերով՝ երբեք չի կարելի համատեղել ալկոհոլը շաքար պարունակող մթերքներով՝ շոկոլադով, կոնֆետներով։- Դա կարող է բերել արյան մեջ շաքարի կտրուկ աճի և ինսուլինի մեծ քանակություն արտադրել, ինչն էլ հղի է հիպոգլիկեմիայի առաջացմամբ։ Ալկոհոլային խմիչքների հետ ամենալավը այնպիսի ուտեստներ օգտագործելն է, ինչպիսիք են խաշած կարտոֆիլը, բանջարեղենով թեթև աղցանը, անյուղ թռչնամիսը»,– խորհուրդ են տալիս փորձագետները։