Համացանցում են հայտնվել խոշորագույն լճի գոլորշացման բացառիկ կադրերը


17:21 , 15 հունիս, 2018

Գեղատեսիլ լիճը, որ հայտնի է նաև որպես Կա Վայ Պելե, առաջացել է 400 տարի առաջ: Ընդամենը 90 րոպեում Կիլալուեա հրաբխի շիկացած լավան չորացրել է Մեծ Կղզում գտնվող Գրինլեյք քաղցրահամ լիճը:

Հավայեցիների առեղծվածներում հենց այս լիճն է առաջինը այցելում հրաբուխների աստված Պելեն:

Կիլաուեա հրաբուխը ժայթքել է մայիսի առաջին օրերին: Այդ ժամանակվանից ի վեր մարդկանց զանգվածային տարհանում է տեղի ունենում:

Աղետը հարյուրավոր շենքեր է ոչնչացրել: Սակայն բնակիչները վախենում են ոչ միայն շիկացած լավայից, այլև թունավոր գազերից, որոնք կուտակվում են օդում: