Խտացրած կաթով համեղ փքաբլիթներ, որոնք պատրաստվում են 6 րոպեում


14:49 , 15 հունիս, 2018

Այս համեղ փքաբլիթները, որոնք պատրաստվում են խտացրած կաթով, հիշեցնում են մեզ բոլորիս ծանոթ մանկության համերից մեկը, որոնք պատրաստում էին մեր տատիկները կամ մայրերը։
Եթե դուք մոռացել եք այդ համը, ուրեմն՝ հիմա ճիշտ ժամանակն է հիշելու և վայելելու այս հրաշք քաղցրավենիքը։ Այն շատ արագ է պատրաստվում։

Բաղադրիչներ

Ինչպե՞ս պատրաստել

Հարեք ձուն, ավելացրեք խտացրած կաթ, խառնեք և ավելացրեք աղ և սոդա, այնուհետև աստիճանաբար ավելացրեք ալյուր, մինչև ձեզ մոտ ստացվի փափուկ, լավ ձգվող, սակայն չկպչող խմոր։
Գրտնակեք մատի հաստությամբ։ Կտրեք 2-3 սմ երկարություն ունեցող մասերի։ Դրանցից գնդակներ պատրաստեք։
Թավայի մեջ բուսական յուղ լցրեք և տապակեք գնդակները բոլոր կողմերից, մինչև պատրաստ լինեն։ Տապակել պետք է մի քանի գնդակներ այնպես, որ իրար չդիպչեն։
Կա նաև ուրիշ հնարավորություն։ Լցրեք յուղը կաթսայի մեջ և պատրաստեք այնտեղ փքաբլիթները։ Հանեք պատրաստի քաղցրավենիքը, դրեք անձեռոցիկների վրա, որպեսզի ավելորդ յուղը ներծծվի։

Վերջ, բարի ախորժակ։