Դեռ վաղ է խոսել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման մասին. Պեսկով


14:25 , 15 հունիս, 2018

Aysor.am-ը գրում է.

Հայաստանի  վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Մոսկվայում կայացած  հանդիպումն առաջին ծանոթությունն էր, հետագա շփումների մասին խոսելը դեռ վաղ է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Դեռ վաղ է այդ մասին խոսել, դա առաջին ծանոթությունն էր: Դրա համար էլ դեռ վաղ է խոսել որևէ շարունակության մասին», - ասել է Դ.Պեսկովը՝ պատասխանելով հարցին, հնարավոր է արդյոք ակնկալել եռակողմ կամ երկկողմ ձևաչափով հանդիպում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։