Tert.am-ը գրում է.
2019 թ.-ի հունվարի 1-ից Հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսված է, որ շրջանառության հարկի շեմը 115 մլն դրամից պետք է դառնա 58.35 մլն դրամ: Կառավարության այսօրվա օրակարգային հարցերից մեկով, որ ներկայացվել էր խորհրդարանի կողմից, նախատեսվում է 115 մլն դրամը թողնել անփոփոխ, սակայն նախագիծը մերժվեց:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջաղուզյանի խոսքով՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը կբերի բյուջեի եկամուտների նվազեցման: Նախագծի ընդունման հետևանքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները կարող են նվազել մոտ 11 մլրդ դրամով: