Մառնեուլի ադրբեջանցի քաղաքապետ Թեմուր Աբազովը կալանավորվել է


10:40 , 15 հունիս, 2018
Tert.am-ը գրում է.
Վրացական Մառնեուլ քաղաքի նախկին քաղաքապետ, ադրբեջանցի Թեմուր Աբազովը նախնական կալանքի տակ է առնվել: Այդ մասին հայտնում է apsny.ge-ն՝ վկայակոչելով Վրաստանի դատախազությանը:

Տեղեկությունների համաձայն՝ քննությունն անց է կացվում մի խումբ անձանց կողմից անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի համար մեղադրանքով:

Աբազովը ձերբակալվել էր Մառնեուլի բնակչի նկատմամբ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի առնչությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։