Զոհրաբ Մնացականյանը կայցելի Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստին


00:00 , 15 հունիս, 2018

Հունիսի 20-ից 21-ը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այց կկատարի Բրյուսել՝ մասնակցելու ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի առաջին նիստին, որը կնախագահի Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ ՖեդերիկաՄոգերինին, հայտնում են ԱԳՆ-ից:

Նախատեսված է նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։