Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջադրվել է Մամուկա Բախտաձեի թեկնածությունը


23:40 , 14 հունիս, 2018

Armenpress.am-ը գրում է.

Վրաստանում խորհրդարանական մեծամասնությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է երկրի ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեի թեկնածությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Грузия Online-ը:

«Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանական մեծամասնությունը որոշում է ընդունել առաջադրել Մամուկա Բախտաձեի թեկնածությունը Վրաստանի վարչապետի պաշտոնում: Թիմը միաձայն հավանության է արժանացրել նրա թեկնածությունը: Վստահ եմ, որ Մամուկա Բախտաձեի ղեկավարությամբ վրաց կառավարությունը հաջողությամբ կապահովի երկրի առաջխաղացումը», - հայտարարել է Վրաստանի խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալաքվաձեն:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հունիսի 13-ին հրաժարական է տվել: «Այսօր այն պահն է, երբ պետք է թույլ տալ խորհրդարանի ղեկավարին կազմել թիմ՝ ելնելով իր պատկերացումներից»,- ասել է նա: