Կգա մի պահ, երբ Ռուսաստանն ինքը կհասկանա՝ ստիպված է լինելու վերանայել վարվող քաղաքականությունը. Ս. Սաֆարյանը՝ Պեսկովի հայտարարության մասին


21:20 , 14 հունիս, 2018

Tert.am-ը գրում է.

Tert.am–ի հետ զրույցում «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն անդրառանում է Պուտին-Փաշինյան հանդիպման նախօրեին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությանը, որից տպավորություն կար, որ ՌԴ–ն ընդգծում է, որ ՀՀ-ից արցախյան հարցով բանակցողը պետք է լինի նախագահ Արմեն Սարգսյանը: 

-Պարո՛ն  Սաֆարյան,  Պուտին-Փաշինյան հանդիպումից վայրկյաններ առաջ Ռուսաստանը Պեսկովի մակարդակով հայտարարեց, որ  Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում տեղի չի ունենա, որովհետև Հայաստանից ֆուտբոլի առաջնությանը ժամանել է ոչ թե ՀՀ նախագահն, այլ՝ վարչապետը: Ստացվում է՝ հասկացնել է տալիս, որ իրենց համար նախընտրելի բանակցողը  Արմեն Սարգսյանն է, այն պարագայում, որ   Փաշինյանը բազմիցս ասել է, որ պատրաստ է   բանակցել Ալիևի հետ՝ Հայաստանի ու մեր ժողովրդի անունից: 

-Բազում պատճառներ կան, թե ինչու Ռուսաստանը կարող է նման ակնարկներ անել, որոնցից առաջինն այն է, որ Ալիևն է դրանից ահաբեկված, և որը չի ցանկանում բանակցել բարձր լեգիտիմություն ունեցող Փաշինյանի հետ: Նաև ասեմ, որ  Ռուսաստանը կարող է  նման բան ուզենալ, բայց միևնույն է՝ սա Ռուսաստանը չի որոշելու, այլ Հայաստանը, որն ունի բարձր լեգիտիմություն ունեցող առաջնորդ, որը Նիկոլ Փաշինյանն է:  

Այլ բան է, որ Հայաստանի կառավարությունն ու խորհրդարանը  կարող է որոշել, որ օրինակ՝ Արմեն Սարգսյանը կարող է բանակցել:  Իսկ Ալիևի համար ավելի լավ պայմանն այն կլիներ, որ  նման  հանդիպում կայանա մի կողմից՝ ժողովրդի կողմից «ընտրված» նախագահի՝ Ալիևի և մյուս կողմից՝ ոչ ժողովրդի կողմից ուղղակիորեն ընտրված Արմեն Սարգսյանի միջև: Հիմա կարելի է բազում մեկնաբանություններ տալ, թե Պուտինն ում  է ուզում տեսնել բանակցող. Ռուսաստանն է ասում, թե ով բանակցի:  Բայց միևնույն է՝ սա խնդիր է, որը Ռուսաստանը չի որոշելու՝ չնայած ակնարկներին, քանի որ թե՛ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը , թե՛  նաև մեր ժողովրդի կողմից լեգիտիմության բարձր աստիճանը և մանդատը տրվել են Նիկոլ Փաշինյանին: Եթե Հայաստանի կառավարությունը և Հայաստանի ԱԺ-ն որոշեն, որ Արցախի հարցով բանակցում է Արմեն Սարգսյանը, դա այլ հարց է: 

Բայց, եթե նման բան ՀՀ-ի կողմից չի որոշվել, Ռուսաստանը ուզենա, թե ոչ, բանակցությունները վարելու է Նիկոլ Փաշինյանը: Հատկապես, երբ  Մինսկի խմբի համանախագահները մինչև Ռուսաստան մեկնելը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել են և քննարկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Եվ գործադիր իշխանության կրողը, այն էլ բարձր լեգիտիմությամբ,  Նիկոլ Փաշինյանն է:  Եվ նա կարող է որոշել, թե ով է բանակցելու: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։