Գիտնականները խոստովանել են, որ մարդկությունն աստիճանաբար բթանում է


23:20 , 14 հունիս, 2018

Շատերի կասկածներն են հաստատել նորվեգացի գիտնականները. մարդկության ինելեկտը աստիճանաբար նվազում է: Այդ նպատակով հետազոտվել են վերջին 10 տարիների ընթացքում IQ թեստերի արդյունքները:

Գիտնականները նշել են, որ մարդկության ինտելեկտի աճ է գրանցվել 20-րդ դարի սկզբին և նույնիսկ ստացել է «Ֆլինի էֆեկտ» անվանումը: Դա ֆենոմեն է վիճակագրության մեջ, երբ ինտելեկտի միջին ցուցանիշը առանձին երկրներում կամ ողջ աշխարհում աստիճանաբար բարձրանում է մի քանի տարվա ընթացքում: IQ-ի աճը խթանող գործոնների թվում նշվում է գիտատեխնիկական առաջընթացով պայմանավորված՝ սննդի, առողջապահության, կրթության բարելավումը:

Միևնույն ժամանակ գիտնականները հայտնաբերել են, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից որոշ ժամանակ անց IQ-ն սկսել է նվազել: Նման փոփոխությունները կապում են շրջապատող միջավայրի և մարդու կենսաձևի փոփոխությունների հետ ընդհանրապես: