Արմեն Գրիգորյանը Բելառուսի դեսպանին մտահոգություն է հայտնել Ադրբեջանին սպառազինություն վաճառելու մասին


16:57 , 14 հունիս, 2018

Հարգելի հայրենակիցներ,

Այսօր հանդիպեցի ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկին։ Դեսպանին փոխանցեցի մեր խորը մտահոգությունն այն կապակցությամբ, որ Բելառուսը, լինելով Հայաստանի բարեկամ երկիր, ունենալով գործընկերային պարտավորություններ, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, դրանով նպաստում է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, որը վտանգում է տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված ջանքերը։