Ուսուցիչը ևս մարդ է. համացանցը լցվում է լողազգեստով կանանց լուսանկարներով, որոնք բոլորն ուսուցչուհիներ են


04:30 , 14 հունիս, 2018

Վերջերս աշխատանքից ազատված ուսուցչուհու վերաբերյալ լուրերը մեծաքանակ արձագանքների են արժանացել: Ռուսաստանում մանկավարժները զայրացել էին նման որոշման համար և որոշել ապացուցել, որ իրենք ևս իրավունք ունեն հրապարակելու առօրյա, այդ թվում՝ և լողափնյա հագուստով լուսանկարներ: Կնոջն աշխատանքից ազատել էին, քանի որ սոցկայքերում հայտնվել էր լուսանկար, ուր ինքը լողազգեստով էր: Լուսանկարն արվել էր մոդելային կազմակերպության մրցույթի շրջանակներում: Իսկ ահա այն դպրոցում, ուր կինն աշխատում էր, նման լուսանկարն ուսուցչուհու համար օրինակելի չհամարեցին և նրան հեռացրին աշխատանքից: