Ուսուցչուհին սոցկայքերից իմացավ իր դեմ ուղղված մեղադրանքն ու ներկայացավ ոստիկանություն


01:30 , 14 հունիս, 2018

Հյուսիսային Կառոլինայի նահանգում միջնակարգ դպրոցի 26-ամյա մարզիչ Կայլա Սպրինքլսը ինքնուրույն ներկայացավ ոստիկանություն, երբ իմացավ, որ մեղադրվում է 16-ամյա աշակերտի հետ սեռական կապ ունենալու մեջ:

Իր հասցեին ուղղված մեղադրանքների մասին նա տեղեկացել էր սոցկայքերից: Սկզբում նա ցանկանում էր լքել քաղաքը, բայց հետո ներկայացավ բաժին և խոստովանեց: Ներկա պահին նրան ազատ են արձակել 25.000 դոլարի դիմաց, բայց շուտով դատարանը որոշում կկայացնի: