Թող գաղութում իրենց պատիժը կրեն․ՊՊԾ գնդում սպանված ոստիկանի այրի


18:20 , 13 հունիս, 2018

Analitik.am-ը գրում է․

Այսօր՝ հունիսի 13-ին ՊՊԾ գնդի տարածքի գրավման ժամանակ սպանված  ոստիկան Գագիկ Մկրտչյանի այրին՝ Հասմիկ Ոսկանյանը, դեմ արտահայտվեց «Սասնա ծռերի»-ի անդամների խափանման միջոցը փոխելուն։

Նա չառարկեց, որ առողջական խնդիրներ ունեցողներն ազատության մեջ լինեն, բայց դեմ արտահայտվեց, որ մնացածների խափանման միջոցը փոխվի․ «Թող գաղութում իրենց պատիժը կրեն, մինչև դատարանի որոշումը կլինի։ Ինչքան էլ տեղը վատ լինի, իմ ամուսնու տեղից վատը չի լինի»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։